«Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել ՀԱՅ ԿՆՈՋ հարվածից». միայն իմանաք՝ քանի ՀԱՅՈՒՀԻ է մասնակցել Արցախյան ու Համաշխարհային պատերզմներին. սա պետք է իմանալ

«Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայ կնոջ հարվածից»: Հայ կանայք հայոց պատմության էջերում գրված ու չգրված բոլոր պատերազմներում տղամարդկանց հավասար են եղել, կռվել են ու զոհվել՝ չխնայելով սեփական կյանքը, մոռանալով «թույլ սեռի» կարծրատիպը:

Արցախյան առաջին պատերազմում ավելի քան 200 հայուհի էր կռվում. ոմանք առաջնագծում, ոմանք` ինչպես Սոսե Առաքելյանը կամ Սոսե մայրիկը, ով իր տունը 30-40 մարտիկների համար զորանոց էր դարձրել, նրանց համար հագուստ էր կարում, կերակրում վիրավորներին, բուժում հիվանդներին։

Իսկ եթե մի փոքր հետ գնանք՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներ, ապա հզոր այս կնոջ մասին նույնպես պարտավոր ենք խոսել: Զինվորական ծառայության էր կանչվել 490 235 կին, որոնցից շատերը հենց հայեր էին։ 

Ավագ սերունդը հիշում է, իսկ տարիքով ավելի երիտասարդները ֆիլմերով գիտեն լեգենդար «գիշերային կախարդների» մասին։ Ավիացիոն այդ գունդն ամբողջությամբ կանանցից էր բաղկացած։ Բայց ինչո՞ւ «կախարդներ»։ Որովհետև ֆաշիստներին սարսափեցնող թեթև գիշերային ռմբակոծիչների ղեկի դիմաց հմուտ կանայք էին նստած։ Հնարավորինս ցածր թռչելով` նրանք անլսելի խշշոցով մոտենում էին թշնամու օդանավակայանին և այն ցաքուցրիվ անում։ Հիշենք գնդի հրամանատարի անունը` Խորհրդային Միության հերոս Մարինա Ռասկովա։