«Հենց պատերազմի մասին լսեց, միանգամից կամավորագրվեց, որ ընկերների կողքին լինի». ճանաչի՛ր ՀԵՐՈՍ Տիգրանին, ով կռվի դաշտում դարձել էր բոլորի թիկունքը

Պատերազմը յուրաքանչյուրիս հոգում մեծ վերք է թողել, որը ջնջել չի լինի: Բայց այդ ցավի մեջ պիտի կարողանանք նայել դեպի լույսը: Ու այդ լույսը մեր տղաներն են, որոնց մենք պարտավոր ենք ճանաչել՝ անուն առ անուն:

Այս հոդվածում կլուսաբանանենք մեր լույսերից մեկին՝ հերոս Տիգրան Ժորժիկի Պողոսյանին:

Տիգրանը ծնվել է 1990 թվականին մայրաքաղաք Երևանում: Իր հիմնական ծառայությունը անցկացրել է հենց Արցախում: Նա երկու տարի ծառայել ու նվիրեվել էր հենց այս հողին ու չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին, պատերազմի լուրն ստանալուց անմիջապես հետո, կամավորագրվեց ու մեկնեց առաջնագիծ: Նա գիտեր՝ պարտավոր է լինել հայրենիքի, հայրենակիցների ու մարտական ընկերների կողքին:

Հարազատները հիշում են՝ Տիգրանը բոլորի ընկերն ու օգնականն էր և՛ մարտի դաշտում, և՛ խաղաղ պայմաններում: Բոլորի թիկունքն էր ու պատերազմում էր անվախի պես՝ սատարելով բոլորին:

Մասնակցել է Հադրութի համար մղվող թեժ մարտերին: Ու կյանքը նվիրել մեզ ու հայրենիքին հոկտեմբերի 10-ին:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: