«Անօդաչուների հարձակում էր, բայց ընկերների հետ հրաժարվել է լքել դիրքը ու մնացել է միչև վերջ». ճանաչի՛ր մեզ կյանք տված ՀԵՐՈՍ Հակոբին

Պատերազմը յուրաքանչյուրիս հոգում մեծ վերք է թողել, որը ջնջել չի լինի: Բայց այդ ցավի մեջ պիտի կարողանանք նայել դեպի լույսը: Ու այդ լույսը մեր տղաներն են, որոնց մենք պարտավոր ենք ճանաչել՝ անուն առ անուն:

Հենց այդ լույսերից մեկն էլ մեր հերոսն է՝ Հակոբ Սուրենի Պետրոսյանը:

Հակոբը ծնվել է 2000 թվականին մայրաքաղաք Երևանում: Ծառայությունը անկացրել է Մատաղիսի զորամասում, մոտոհրաձգային վաշտում՝ որպես հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ) նշանառու օպերատոր: Հերոս Հակոբը պատերազմի հենց առաջին օրվանից դիրքերում էր, որ կանգներ հայրենիքի պաշտպանությանը: Հենց այդ դիրքերում էլ նա տվեց իր կյանքը: Հերոսը կռիվ էր տալիս Մատաղիսի թեժ մարտերի ժամանակ:

Հերոսը զոհվեց հոկտեմբերի 13-ին: Իրենց դիրքերի վրա անօդաչուների մի քանի հարձակում էր եղել, բայց Հերոսն ու իր ըններները հրաժարվել են լքել դիրքը, ու մնացել են այնտեղ մինչև վերջին վայրկյանը:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: