«Կեցցէ՛, կյանքում մեկ անգամ գոլ խփեց, այն էլ` ինձ»․ «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը. Ինչու՞ նա իրեն այդպես էլ չներեց

Հայ տղաները 1970-ականներին ֆուտբոլ էին խաղում ինքնամոռաց։ Բոլորը ձգտում էին գոլ խփել։ Իսկ դարպասներում քչերն էին սիրում կանգնել, դրա համար լավ բակային դարպասապահը ոսկու գին ուներ։ Այդ ժամանակ աստղային «Արարատ»-ի դարպասապահը Ալեոշա Աբրահամյանն էր։ Պաշտպաններին նա հաճախ էր հանդիմանում, բնիկ լենինականցուն հատուկ սուր և դիպուկ հումոր ուներ։

1977 թ-ին «Զենիթ»-ի խաղն էր «Հրազդան» մարզադաշտում։ Ու երբ գոլ խփեցին նա այլայլվեց։ «Կեցցէ՛, կյանքում մեկ անգամ գոլ խփեց, այն էլ` ինձ»,- լենինականցու անզուգական  բարբառով փնթփնթալով ասաց Աբրահամյանը՝ նեարդայնացած երկար ձեռքով դուրս բերելով գնդակը ցանցից։

Նրա ձեռքերի ուժն ու մատների կպչունությունը հատուկ էր վոլեյբոլիսներին։ 1965 թվականին` 19 տարեկանում,  նա արդեն «Արարատ»-ում էր, իսկ մեկ տարի անց «Սմենա» ամսագիրն Ալեոշա Աբրահամյանին անվանեց ԽՍՀՄ լավագույն դարպասապահ։

Նա այդպէս էլ մինչեւ կեանքի վերջն ինքն իրեն չներեց 1972 թվականին գերմանական «Կայզերսլաուտերն»-ի դեմ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղում բաց թողած գոլերից մեկի համար։ Նույնիսկ 40 տարի անց մեղադրում էր իրեն այդ սխալի համար, որը, նրա կարծիքով, ճակատագրական էր։ Նա մահացավ 2018թ-ի օգոստոսի 26-ին։