«Ես քանի կամ, պայքարելու եմ ՀԱՅԵՐԻ համար». ո՞վ է այս ՄԵԾԱՏԱՌՈՎ ՀԱՅԸ, ով ամեն տարի Թուրքիայի ուսանողների առաջ բացում է թշնամու դարավոր ստերը

Մարկ Նշանեանն արդեն 30 տարի «փիլիսոփայում է»: Նա սփյուռքահայ գրականագետ, փիլիսոփա, թարգմանիչ ու դախախոս է, ով դժվարությամբ է սովորել հայերեն, բայց շրջում է ամբողջ աշխարհով ու դասախոսություններ կարդում ուսանողներին հայերի պատմության ու գրականության մասին: Նա իր աշխատությունները գրում է ֆրանսերեն, անգլերեն, հայերեն: Նա լեզվաբանության եւ հայ գրականության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Փարիզում, Վիեննայում, Երուսաղեմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեյրութում եւ վերջերս՝ Ստամբուլում:

Հայերեն Մարկն սկսել է սովորել, երբ երեխաները կարդալ են սովորում: Նա հիշում է «փարթամ մորուքով» տարեց դասատուին, որը լեզվի դասեր տալու փոխարեն տղային պատմում էր հայոց պատմության մասին: Հետագայում՝ 20 տարեկանում, Մարկը կրկին բացեց հայերենի բառարանը: Այդ ժամանակ նա հայ ուսանողների եվրոպական միավորման անդամ էր: Այդ ուսանողներից ոմանք հետագայում դարձան հայկական սփյուռքի փայլուն ներկայացուցիչներ:

«1921-ի հուլիսին Թոփալ Օսմանի գլխավորած հարձակման ժամանակ Մարզեւանում պապիս սպանել են: Իսկ մորն ու իրեն փակել եկեղեցում, որը պատրաստվում էին այրել: 

Բարեկամները մորը ցիանիդի հաբ էին տվել, որ կարողանար առանց տառապանքի մահանալ: Սակայն եկեղեցին այդպես էլ չվառվեց, իսկ մայրս թույնն արդեն ընդունել էր: Մահից խուսափելու համար պետք է չքներ, այդ պատճառով հաջորդ երեք օրվա ընթացքում նրան թույլ չէին տալիս աչքերը փակել: Սա միակ պատմությունն էր, որի մասին մայրս պատմում էր»:

1922-ին նրանք հայտնվեցին Կոստանդնուպոլսում, այնտեղից՝ 1925-ին տեղափոխվեցին Հալեպ, որտեղ բնակվում էր տատիկի ավագ քույրը: Հետագայում ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա:

2009-ից սկսած Մարկ Նշանեանը յուրաքանչյուր տարի այցելում է Ստամբուլ՝ դասախոսություններ կարդալու եւ քննարկելու Հայոց ցեղասպանության փորձը, մասնավորապես՝ հայ գրականության լույսի ներքո:  «Երբ հրավիրեցին Ստամբուլում դասախոսություններ կարդալու եւ սեմինարներ անցկացնելու, առանց հապաղելու համաձայնեցի»,- պատմում է փիլիսոփան:

 «Առաջին տարին հիանալի ուսանողներ ունեի, եւ բոլորը թուրք էին: Նրանց համար շատ բարդ էր Հայոց ցեղասպանության մասին տեքստեր կարդալ: Փաստերը դժվարությամբ էին տեղավորվում նրանց գլուխներում, որովհետև հասկանում էին, որ իրենց իրականությունը այլ կերպ են ներկայացրել: Բայց արդեն մի քանի դասախոսությունից հետո, նրանք ամեն դասի գալիս էին իմ աշխատասենայն ու ինձ լրացուցիչ հարցեր տալիս: