«Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները»․ գիտե՞ք, թե ինչն էր կարևորում Միքայել Նալբանդյանը հայ ժողովրդի կյանքում

«Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները»․ գիտե՞ք, թե ինչն էր կարևորում Միքայել Նալբանդյանը հայ ժողովրդի կյանքում

Միքայել Նալբանդյանի աշխատանքներում կան հեղափոխական գաղափարներ, հատկապես հեղափոխական երգերում, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը։ Բայց այս ամենում նրա համար ամենակարևորը դա հայոց լեզուն էր։ Ահա թե ի՞նչ կարևորություն էր տալիս լեզվին Միքայել Նալբանդյանը․

«Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»: