«Ես ՀԱՅԱՍՏԱՆ գալու ոչ մի առիթ բաց չեմ թողնում». ճանաչի՛ր թավջութակի ՀԱՅ ԱՐՔԱՅԻՆ, ով աշխարհը ցնցած «Nooz band» խմբի ստեղծողն է
Ասում են երաժիշտի կարիերան հաջողվում է միայն այն ժամանակ, երբ նրան ընդունում են ջազի հայրենիք Ամերիկայում: Մեր հայրենակից Արտյոմ Մանուկյանին այնտեղ ոչ միայն ընդունում ու հարգում են, այլև վստահում եմ մի շարք կարևոր ու պատասխանատու միջոցառումներ:
Կալիֆորնիայում ստեղծագործող մեր հայրենակցին ընդունում ու մեծ տեղ են տալիս երաժշտական բոլոր քննադատները: Արտյոմ Մանուկյանը 2008-ին ստեղծված «Nooz band»-ի համահիմնադիրն է:

Նա դեռ 8 տարեկան էր, երբ արդեն սկսեց ջութակ նվագել: Նա երժշտական կրթության ու այդ աշժարհ ոտք դնոլւ մեկնարկը Արտյոմը տվեց հենց իր հայրենքիում. սովորում էր Կոմիտասին անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտելուց հետո վերապատրաստվեց Գերմանիայում, Ռուսաստանում ու Հունաստանում:
Հայազգի թավջութակահարը մասնակցել է Եվրոպական մի շարք մրցույթների: Որոնցից մեկի ժամանակ էլ տաղանդավոր երաժիշտին նկատել ու հրավիրել են Ամերիկա՝ Լոս Անջելես:

2011 թվականից նա ապրում է Լոս Անջելեսում, բայց երբեք չի մոռացել իր հայրենիքը և համագորցակցում է հայ երաժիշտ ընկերների ու կոմպոզիտորների հետ: Առիթը բաց չի թողնում Հայաստան գալու ու նորից տեսնելու իր հայրենիքը:
Որպես թավջութակահար և բաս-կիթառահար՝ ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի «Ես կուլամ» երգի, «Կատուներ» ռոք խմբի երկու ալբոմների, «Armenian Navy Band» խմբի հինգ ալբոմների և ավելի քան 10 հայ փոփ երգիչների ձայնասկավառակների մեջ և երեք ջազային ձայնասկավառակ՝ ամերիկացի երաժիշտների հետ։ 2015 թվականին թողարկել է «Citizen» ձայնասկավառակը: