«Վերջապես ես իրեն տեսա իրականում, նա ասաց, որ բոլորիս հետ է միշտ». ահա, թե ինչ նամակ է ստացել ՀԵՐՈՍ ԱԴԱՄԻ մայրիկը անծանոթից

Քառօրյա պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մայրիկը հերթական հուզիչ նամակն է ստացել անծանոթ հարազատից…

Գայանե ջան, այսօր երազիս մեջ Ադամին եմ տեսել, իբրև մենք գնացքով գնում ենք ինքը նույնպես գնում է բարձրանում նստում, Ադամ դու ես՞, ասում եմ…

Ասում է. — հա հա, ես ձեր բոլորի հետ եմ միշտ… ի վերջո ես իրեն տեսա իրականում, ավելի տղամարդկային էր դարձել, ես չէի կարող չկիսվել Գայանե ջան, կարոտել եմ շատ — շատ, իրականություն երանի լիներ, բայց ես վերջապես իրեն տեսա։

Ես Ադամիս հետ գիտեք որքան եմ խոսել և խնդրել որ իմ տղային նա պահապան լինի ու հանկարծ տեսնում եմ իրեն երազում, ես Ադամիս տեսել եմ, դա մեծ պատիվ է ինձ համար որ ես ճանաչեցի և խոսեցի իրեն հետ, թեկուզ երազում։

Չեմ ցանկանում որ դա երազ լինի, ինքը մեր մեջ է Գայանե ջան, ես գրում եմ ձեզ և……… Սիրում եմ Ձեզ շատ, ես ժամանակին Ադամիս ուղեկցությամբ եմ այցելել ձեր տուն, էս կյանքի մեջ ոչ մի բան պատահական չի լինում… Նատալիա Գրիգորյան


Սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում արիաբար մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով: