«Մարտի դաշտ էլ չհասավ, զորամասը հրթիռակոծեցին». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Աղասի Գևորգյանին

Աղասի Հակոբի Գևորգյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 25-ին Վարդենիսի շրջանի Լճավան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարան։

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականին, ծառայել է Մարտակերտի զորամասի 5-րդ ուսումնական գումարտակում։ Եղել է կրակով աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատարի տեղակալ: Զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Մարտակերտ քաղաքի և զորամասի հրթիռակոծության ժամանակ…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…