«Գնում էին Հադրութ տղերքին օգնության, բայց տեղ էլ չհասան, մի ամբողջ վաշտ զոհվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Արային

Արա Ռաֆաելի Մկրտչյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 28-ին Հադրութում: Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա ծառայությունը շարունակել Հադրութում:

10 տարի Հադրութում ծառայելուց հետո Արան տեղափոխվել է Մարտունի 2 զորամաս: 44-օրյա պատերազմի սկսելուն պես մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ժամանակ եղել է տանկի հրամանատար:

Հոկտեմբերի 9-ին նրա վաշտը ուղարկեցին հարազատ Հադրութը պաշտպանելու, բայց, ավաղ, նույնիսկ տեղ չհասան, ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վաշտը զոհվեց…

Արա Ռաֆաելի Մկրտչյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…