«Կամավոր մեկնեց առաջնագիծ ու կյանքը զոհեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Դավիթ Ավետիսյանին

Դավիթ Ռուդիկի Ավետիսյանը ծնվել է 1982 թվականի փետրվարի 16-ին Ստեփանակերտում: Սովորել է տեղի թիվ 7 միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի ՊԲ-ում։

44-օրյա պատերազմի առաջին օրերին Դավիթը կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ: Մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին:

Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 13-ին, նույն օրը Հադրութում մղվող թեժ մարտերի ընացքում զոհվել է։ Հարազատների ու ընկերների հիշողություններում Դավիթը միշտ կմնա իբրև բարության և ազնվության մարմնավորում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…