«Արտերկրից հետ եկավ, որ ծառայի, բայց պատերազմ սկսվեց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Էրիկ Նահապետյանին
Էրիկ Դավիթի Նահապետյանը ծնվել է 2000 թվականի ապրիլի 17-ին։ Մեկ տարեկանից ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սովորել է Նովոչերկասսկի թիվ 6 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ վերադարձել է Հայաստան՝ Հայրենիքին պարտքը տալու։
Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 15-ին, ծառայության է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի 5-րդ գումարտակի նռնականետային դասակում։


15 օր թշնամու դեմ քաջարի պայքար մղելուց հետո անմահացել է հոկտեմբերի 11-ին հատուկ գործողության գնալիս, բայրաքթարի հարվածից:
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…