«Երկու շաբաթ կյանքի համար պայքարելուց հետո բռնեց հավերժի ճամփան». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գարիկ Մարգարյանին

Գարիկ Լևոնի Մարգարյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 11-ին Կապանում: Սովորել է Կապանի թիվ 9 միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ 2011 թվականին զորակոչվել է Հայոց բանակ:

44-օրյա պատերազմի առաջին օրերին կամավորագրվել և մեկնել է ռազմաճակատ: Ջրականում մղվող թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում է ստացել: Գարիկը 2 շաբաթ կյանքի համար պայքարելուց հետո, ցավոք, հոկտեմբերի 29-ին Երևանի հիվանդանոցներից մեկում անմահացել է…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…