«Եվս 4 ամիս, և կվերադառնար տուն, բայց զոհվեց պատերազմի հենց առաջին օրը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գրիշա Դանիելյանին

Գրիշա Արմենի Դանիելյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին Մասիս քաղաքի Զորակ գյուղում: Սովորել է տեղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա կրթությունը շարունակել խոհարարական գծով։ Ուսումն ավարտել է կարմիր դիպլոմով և արդեն 2016 թվականին ընդունվել աշխատանքի։

2 տարի իր մասնագիտությամբ աշխատելուց հետո՝ 2019 թվականի հունվարի 21-ին զորակոչվել է Հայոց բանակ` ծառայություն անցնելով Հադրութ քաղաքում։ Եվս 4 ամիս, և կվերադառնար տուն, սակայն սկսվեց չարաբաստիկ պատերազմը…

Ծառայության ընթացքում իրեն լավ դրսևորելու համար պարգևատրվել է «Մարտական հերթապահություն», «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» շքանշաններով։

44-օրյա պատերազմը սկսվելուն պես եղել է դիրքերում։ Հենց առաջին օրն էլ՝ սեպտեմբերի 27-ին, զոհվել է թեժ մարտերի ժամանակ: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 24-ին…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…