«Ընտանիքի միակ զավակն էր, զոհվեց 21-ամյակից երկու օր անց». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Նորայրին
Նորայր Վահանի Մայիլյանը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Երևանում։ Ընտանիքի միակ զավակն էր՝ հումորասեր և անսահման բարի։
Նորայրը Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 8-ին, ծառայել է Խնձորեսկում։ Կարգապահ զինվորը հասցրել էր կրտսեր սերժանտ դառնալ, ինչպես նաև հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
44-օրյա պատերազմի առաջին օրերին մեկնել է ռազմաճակատ, մասնակցել է Ջրականի, Հադրութի, Սանասարի մարտերին։

Պատերազմի օրերին լրացել էր Նորայրի 21-ամյակը, սակայն ընդհամենը 2 օր անց՝ հոկտեմբերի 16-ին, Իշխանաձորում ԱԹՍ-ի հարվածից Նորայրն անմահացավ…
Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին… Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…