«2 եղբայրներով միմյանցից 200 մ հեռավորության վրա թշնամու դեմ էին կռվում». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ռոմանին

Ռոման Արմենի Փոթոյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 16-ին Արագածոտնի մարզի Աղձք համայնքում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Ռոմանը զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայության է անցել Արցախում՝ Դրմբոնի դեսանտագրոհային զորամասում, որտեղ ծառայում էր նաև ավագ եղբայրը։ Ծառայության 9-րդ ամսում էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։

Ռոմանը իր զինակից ընկերների հետ տեղափոխվեց Մատաղիս-Թալիշ։ Նրա հետ էր նաև եղբայրը, ում հետ միասին մարտնչել են միմյանցից 200 մ հեռավորության վրա։ Պատերազմի հենց առաջին օրն էլ՝ սեպտեմբերի 27-ին, Ռոմանը անմահացավ, սակայն անունը զոհվածների ցուցակում գրվեց հոկտեմբերի 9-ին։

Ռոմանի մարմինը ԴՆԹ-ով հաստատվեց ամիսներ անց և հարազատներին հասավ 2021 թվականի փետրվարի 17-ին։ Ռոմանը հուղարկավորվել է 2021 թվականի փետրվարի 18-ին Աղձքի գերեզմանատանը։

Հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…     
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…