«Հրաշալի հրամատար էր, ու տվեց կյանքը հայրենիքին ու իր տղերքին՝ կրակը իր վրա վերցնելով». կարդա՛ 2 երեխաների հայր, ՀԵՐՈՍ Մկրտիչի պատմությունը

Պատերազմը յուրաքանչյուրիս հոգում մեծ վերք է թողել, որը ջնջել չի լինի: Բայց այդ ցավի մեջ պիտի կարողանանք նայել դեպի լույսը: Ու այդ լույսը մեր տղաներն են, որոնց մենք պարտավոր ենք ճանաչել՝ անուն առ անուն:

Այս հոդվածում մեր լույսերից մեկի մասին ենք ուզում պատմել՝ Մկրտիչ Հակոբյան, ով տվեց կյանքը մեզ ու հայրենիքին, որ մենք իր կիսատ գործը կատարենք:

Մկրտիչ Հակոբյանը Հայոց բանակի սպա էր, մայոր: Մկրտիչը ծնվել է 1986 թվականին: Իր հայրենսաիրական ոգով դեռ վաղուց էր որոշել նվիրվել հայրենիքին, ու դարձավ Հայոց բանակի լավագույն հրամանատարներից մեկը: Ամուսնացած էր, ուներ 2 երեխա: Իսկ հոր զոհվելու սարսափելի լուրը ընտանիքը ստացավ հենց փոքրիկի մեկ ամյակին:

Մկրտիչ Հակոբյանը մասնակցել է Մատաղիսի թեժ ու կատաղի մարտերին, որտեղ էլ տվել է կյանքը: Նա հրաշալի հրամանատար էր ու դա ևս մեկ անգամ ապացուցեց մարտի դաշտում: Նա զոհվեց՝ կրակը վերցnեով իր վրա, որ փրկի իր տղերքին:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: