Կոմիտասի կոչը ուսուցիչներին․ ահա թե ի՞նչ հանցանքի մասին էր խոսում Վարդապետը

Կարելի է ասել, որ Կոմիտասի ցանկացած խոսք հայ ժողովրդի համար շատ թանկ է ու նրա յուրանաքչյուր խոսք մենք որպես խրատ ու խորհուրդ ենք ընդունում։ Կոմիտասի ու նրա ասված խոսքերի մասին շատ պատմություններ ու տեղեկություններ են մեզ հասել, ինչը անգնահատելի գանձ է։ Ահա հենց այս խոսքերով էլ Կոմիտասը դիմում էր ուսուցիչներին․

«Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:

Ուսուցիչ պարոննե՛ր և քույրե՛ր, զգուշությամբ ու երկյուղածությամբ մոտեցեք դաստիարակության գործին, խիստ փափուկ պաշտոն մըն է ձերը, դաստիարակելու կոչված եք սերունդ մը, որ ապագա ազգն է, սխալ ուղղությամբ՝ ազգ մը կխորտակեք վերջը»։