Մանթաշովի միակ որդին, ով կրկնապատկելով հորից ստացած ժառանգությունը շարունակում էր ազդեցիկ դիրք ունենալ վերնախավում

Ալեքսանդր Մանթաշովի 4 որդիներից ամենահայտին ու ամենահաջողակը Լևոնն էր: Կրկնապատկելով հորից ստացած ժառանգությունը նա շարունակում է զբաղեցնել հոր զբաղեցրած ազդեցիկ դիրքը հասարակության վերնախավում:

Ալեքսանդր Մանթաշովի միջոցներով տարեկան 200-ից ավել հայ մանուկներ կրթություն էին ստանում ռուսաստանյան և եվրոպական առաջատար բուհերում: Այդ մանուկների թվում էր նաև Կոմիտասը, որի առաջին դաշնամուրը գնել է Մանթաշովը:

Մանթաշովը մահանում է 1911 թվականի ապրիլի 19-ին Սանկտ- Պետերբուրգում՝ 69 տարեկանում: «Մշակ» թերթը գրում է․«Մանթաշովի հուղարկավորության օրը նրա դագաղի հետևից գնում էր այնպիսի մեծ բազմություն, որ ամբողջ ոստիկանությունը ոտքի էր հանվել՝ մեծ դժվարությամբ կարգ ու կանոն հաստատելու համար»:

25 միլիոն ոսկի գնահատվող կարողություն տեր Ալեքսանդր Մանթաշովը, օրինակ, Փարիզում ապրում էր իսկական միլիոնատիրոջը վայել կյանքով, բայց Թիֆլիսում հասարակ մարդու կենցաղ էր վարում:

Ի տարբերություն հորը Լևոն Մանթաշևին ոչ մեկը չէր տեսել ոտքով շրջելիս: Նա քաղաքի փողոցներով սլանում էր իր Ռոլլս-Ռոյս ավտոմեքենայով, որից ուներ երեք հատ: Այդ մեքենան անցյալ դարում էլ ճոխությունն էր և, օրինակ, ի տարբերություն Լևոնի, Նիկոլայ 2-րդ կայսրն ուներ ընդամենը մեկ Ռոլլս-Ռոյս:

Լևոն Մանթաշևը ձիարշավի մոլի սիրահար էր: Մոսկվայի Լենինգրադյան պողոտայի հարևանությամբ այսօր էլ կարելի է տեսնել Լևոնի հոյակերտ ձիաբուծարանն ու շքեղ առանձնատները:

Լևոն Մանթաշևի առանձնատներից մեկը Լենինգրադյան 21 հասցեում է: Շենքը նախագծել է ժամանակի նշանավոր Ճարտարապետներից մեկը`Ֆեոդոր Շեխտելը: Կա վարկած, որ հանրակացարանի սենյակներից մեկում բնակվող ընտանիքը վերանորոգում կատարելիս՝ տան պատերի, հատակի և նույնիսկ առաստաղի մեջ գտնում է գանձարան, որտեղ Եվրոպա գաղթած Մանթաշովները թաքցրել էին իրենց թանկարժեք իրերն ու զարդեղենը:

Այսօր շենքը ծառայում է «Մանկական Բարեգործական Հիմնադրամին»: Լևոն Մանթաշովը մահանում է Փարիզում՝ 1954 թ-ին, մեքենայի ղեկի մոտ որպես հասարակ տաքսու վարորդ: