Հայ ջութակահար, ով իր կյանքն ապրեց, որպես մեծ վարպետ

Մարտին Շահենի Երիցյանը մեծ ավանդ է ունեցել հայ մշակույթում։ Նա  ջութակահար էր, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։

 Մարտինը ծնվել է 1932 թ-ի հունվարի 31-ին Երևանում։ Սովորել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Ընդունվել է Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ ու 1969 թ-ին Բրյուսելում մասնակցել է Եղիսաբեթ թագուհու անվան երաժշտական միջազգային մրցույթին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում։

1985 թ-ին մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ։ Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի։ Ստեղծել է շուրջ 500 ջութակ, 200 ալտ, 29 թավջութակ, 12 կիթառ, 1 ուդ, 26 քանոն, 15 քեմանի:

Նշենք, որ մեծ ջութակահարը մահացել է  90 տարեկան հասակում՝ 2022թ-ի փետրվարի 20-ին։