«Ես ՀԱՅ եմ ու ժողովրդիս նվիրվելն իմ արյան մեջ է». ճանաչի՛ր ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻՆ, ով Ֆրանսիայի նախագահի մտերիմն է և պայքարում է աշխարհի ՀԱՅԵՐԻ համար

«Հայ լինելու հետ կապված երբեք որեւէ բարդույթ չեմ ունեցել։ Նվիրվածությունն արյանս մեջ է, եւ քանի դեռ պայքարի համար առիթներ կան, ես ակտիվիստ եմ լինելու»։

Որպես Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի  (կազմակերպություն, որը Եվրամիությունում միավորում է հայ համայնքի քաղաքական, մշակութային, կրոնական ու սոցիալական ճյուղերը) համանախագահ՝ մեծանուն ՀԱՅ Մուրադ Փափազյանը նվիրվել է Հայոց ցեղասպանության մեկդարյա ժխտողականությունն արմատախիլ անելու գործին։ Վերջին 15 տարվա ընթացքում ֆրանսահայերի այս երրորդ սերունդն անդադար պայքար է մղել, որ երկրի որոշում կայացնողների առջև պաշտպանի Հայկական հարցը։ Նա հայկական համայնքի ամենավառ ակտիվիստներից մեկն է:

Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, եւ Մուրադ

Խորենը դեռահաս էր, երբ հորը գլխատված տեսավ։ Ողջ ընտանիքից փրկվեցին միայն Խորենն ու նրա կրտսեր եղբայրը՝ Ավետիսը։

Փախչելով հետապնդումներից՝ նրանք թափառում էին մի մանկատնից մյուսը՝ հաջողելով ողջ մնալ ֆերմաներում աշխատելու շնորհիվ։ Պատերազմից հետո նրանք ժամանում են Իզմիթ՝ Անատոլիայի արեւմուտքում գտնվող ափամերձ մի քաղաք։ Այստեղից նրանք ծովով ճանապարհ են ընկնում դեպի Հունաստան՝ ժամանելով Կավալա՝ Էգեյան ծովի ափին, Արեւմտյան Տրակիայում գտնվող քաղաք, որտեղ փոքրիկ հայկական համայնք էր ձեւավորվում։

Փափազյանը հայ համայնքի այն բացառիկ ներկայացուցիչներից է, որ բավականին ամուր փոխհարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այնքան ամուր, որ վերջինիս  մտերմաբար «դու»-ով է դիմում, այլ ոչ թե պաշտոնական «Դուք»-ով։ Նրանք միասին են եկել Հայաստան: 

Փափազյանը հպարտությամբ է հետեւում այն համակրանքին, որը հայերը վայելում են, երբ խոսքը ֆրանսիացիների կարծիքի մասին է։ «Նրանք գիտակցում են, որ 100 տարի շարունակ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը. սա անարդարության դրսեւորում է, իսկ ֆրանսիացիներն անարդարություն չեն սիրում»,- ասում է նա։

Իսկ նա ասում է, եկող սերունդներին շատ բան ունի փոխանցելու, իսկ անարդարության դեմ պայքարելու մինչև վերջ, քանի որ վայրագ թուրքի հարցերը այլ կերպ հնարավոր չէ լուծել: Նրա հետ չես կարող հաշտության գալ, նրա մեղքերը պիտի պարզապես հանես ջրի երես, ինչով էլ հենց զբաղվում է այս մեծանուն ՀԱՅԸ: