Մեծերը՝ կյանքի, սիրո, երջանկության ու հայրենիքի մասին․ ահա թե ինչպե՞ս են նրանք արտահայտվել

Ուր որ հայրենի երգեր կլսվին` Հոն հայրենիքը ողջ է:

Source: Հայապատում (1901, Venice)

Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական:
Ղ. Ալիշան

Ապրել ու մեռնել հայրենիքի համար.ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտել եմ ինձ համար իմ մանկության օրերից:

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ, անտաշ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:
Խ. Աբովյան

Մենք ի՞նչ գիտենք՝ ինչ է ուզում հայի հոգին։ Մենք վիճաբանում ենք, թե ինչու է օտարն ասում, թե հայը չունի ինքնուրույն երաժշտություն, երբ մեր մտավորականությունն ամեն տեղ հայ երգի անվան տակ հայերեն բառերով ռուսական ռոմանսներ, իտալական մեղեդիներ կամ տաճկական բայաթիներ է երգում։ Էլ ինչու՞ պետք է օտարը գիտենա, թե որն է քո երգը, երբ Պոլսում հայ տիրացուները հարուստ ամիրաներին դուր գալու համար կլկլացնելով պատարագ են երգում՝ նմանեցնելով տաճկական եղանակներին։
Կոմիտաս

Երեք բան երբեք չեն վերադառնում’ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
Հ. Թումանյան

Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը: Սերունդնե՛րն են ճշտում ապագա- և շատե՜րն են սնանկ հռչակվում:

Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,- Այժմ կեսօր է արդեն,- ժա’մ է դառնաս իմաստուն:
Ե. Չարենց

Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույց տա և այն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի…:
Նար-Դոս

Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ:
Մ. Նալբանդյան

Այնտեղ՝ որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն:
Ռ. Պատկանյան