Ի՞նչ եղավ ղեկին նստած, արբած ՖՐՈՒՆԶԻԿԻ ու ոստիկանի միջև և ինչպե՞ս ավարտեց պատահարը. ծիծաղելի պատմություն ԼԵԳԵՆԴԻ ԿՅԱՆՔԻՑ

Ֆրունզիկը սիրում էր հավաքույթներ, հարազատ մարդկանց ընկերակցություն։ Ազատ ժամանակ ընկերների հետ հավաքվում էին «Երևան» հյուրանոցի բաց պատշգամբում ու սուրճ էին խմում։ Այդպիսի մի հավաքույթի ժամանակ էլ մի զավեշտալի դեպք է տեղի ունեցել: Դե ինչպե՞ս կարող էր մեծն Ֆրունզի օրը հանգիստ ու առանց միջադեպերի անցել:

Թատրոնի վաստակավոր դերասանուհի Սուսաննա Գաբրիելյանի դուստրը՝ Մարիամը, պատմում էր իր, մոր ու Մհերի հետ կատարված միջադեպի մասին:

«Մայրս հյուրախաղերի էր մեկնել Լենինական, իսկ Մկրտչյանն այդ ժամանակ նկարահանվում էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմում։ Ամեն երեկո նա արտիստների և արվեստագետների հետ (այդ թվում նաև մայրս) հավաքվում էին հյուրանոցի ռեստորանում»:

Հայաստանի վաստակավոր դերասանուհին խնդրել է իրեն մեքենա վարել սովորեցնել։ Ու թեև Ֆրունզիկը մի փոքր գինովցած է եղել, այնուամենայնիվ հաճույքով համաձայնել է և ոչ ավել, ոչ պակաս նստեցրել է իր «Գազ-24»-ը։

«Մենք մի քանի պտույտ արեցինք Լենինականի կենտրոնական հրապարակում, մեկ էլ հանկարծ ոստիկանության աշխատակիցը մեքենան կանգնեցրեց։ Ֆրունզիկը փորձեց դուրս գալ ավտոմեքենայից, բայց չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ։ Մայրս սկսեց բղավել ոստիկանի վրա. «Վախեցրիք խեղճ Ֆրունզիկին»», — պատմեց Մարիամը։

Ֆրունզիկը մի կերպ ոտքի է կանգնել ու ոստիկանության աշխատակցին ասել է, թե հյուրանոց է փնտրում, այնինչ հյուրանոցը հրապարակից տասը մետրի վրա է եղել։ Ոստիկանն առաջարկել է ուղեկցել նրանց։

«Ոստիկանը նկատեց ինձ` ավտոմեքենայի հետևի նստարանին նստած, ու հարցրեց` ո՞վ է այս երեխան։ Մայրիկս ու Ֆրունզիկը շրջվեցին և միաձայն ասացին. «Ի՞նչ իմանանք, հյուրանոց հասնենք, կպարզենք»: