«Եթե ես մի քիչ էլ մնայի, մեծ պատմություն էր դառնալու». ինչու՞ մեծանուն ԽԱՉԱՏՐՅԱՆԸ այդքան վիրավորված դուրս եկավ թոտրոնի դահլիճից

Արամ Խաչատրյան, հզոր ու տաղանդավոր հայ, կոմպոզիտոր ու մեծատառով մարդ, ում կյանքը նույնպես հեշտ չի ընթացել: Մի պատմություն ենք ուզում ներկայացնել, թե ինչպես վիրավորված կոմպոզիտորը դուրս եկավ թատրոնից ու հրաժարվեց դիտել սեփական բալետի բեմականացումը:

1970 թվականին նա ներկա էր Երևանում «Սպարտակի» բեմադրությանը, ներկա էր կյանքում վերջին անգամ։ Ականատեսներն ասում էին, որ ներկայացումը հիանալի էր, խմբավարն էր Յակով Ոսկանյանը։ Ամեն ինչ շատ լավ էր ընթանում, սակայն մինչ առաջին ակտի ավարտը Խաչատրյանը հեռացավ դահլիճից։

Հետո պարզվեց, որ նա դուրս էր եկել թատրոնի շենքից։ Կոմպոզիտորին գտան սրճարանում` մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի հակառակ մայթին։ Խաչատրյանն ասաց, որ եթե մնար, մեծ իրարանցում կառաջացներ, ու հետևյալ կերպ դա պարզաբանեց` «Նրանք իմ երաժշտությունը մի ամբողջ չորս տակտով կրճատել են»։

Վիրավորանքն անցավ, իհարկե, բայց դա միանգամից չեղավ։ Մաեստրոն չափազանց պահանջկոտ էր և՛ իր, և՛ կատարողների, և՛ նույնիսկ հանդիսատեսի նկատմամբ։