«Երբ Մեծ տատս մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում». ո՞վ է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ գործիքավորող» կոչմանն արժանացած ՄԵՐ ՀԱՅ ՊԱՐԾԱՆՔԸ

Տաղանդավոր ու մեծանուն հայ, ջազմեն, դաշնակահար, ում հաջողվեց գրավել բազմաթիվ միջազգային բեմեր: Խոսքն իհարկե Տիգրան Համասյանի մասին է:

Տաղանդավոր այս հայը ծնունդով Գյումրեցի է: 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (անգլ.՝ Thelonious Monk International Jazz Competition) հաղթող։ Նրա երաժշտությունը թույլ տվեց աշխարհին տեսնել հայի պատմությունը, իսկ հայրենակիցներին՝ վերապրել այն:

Համասյանը դեռ մանկուց հետաքրքրված էր երաժշտությամբ, ասում են՝ փոքրիկ Տիգրանին երաժշտական գործիքներն ավելի էին հետաքրքրում, քան խաղալիքները: Դեռևս 7 տարեկանից նա սկսում է ջազ լսել: Տիգրանի նախնիները Կարսից են։ Ջարդի տարիներին թուրքերը սպանել են նրա նախապապին, իսկ նախատատին հաջողվել է  1917-1918 թթ.-ին երեխաների հետ Կարսից փախչել Ալեքսանդրապոլ:

«Տատս պատմում է, որ մեծ տատս՝ Հռիփսիմեն, երբ մենակ էր լինում «Կռունկն» էր երգում ու լացում, նա ամբողջ կյանքում սև գլխաշորը չի հանել գլխից, իսկ մյուս տատս՝ Անժելան, էդպես էլ չի իմացել, որ իր քույրերն իրեն փնտրել են»:

Ծնողները՝ տեսնելով երեխայի սերը երաժշտության հանդեպ, 1997 թ.-ին տեղափոխվում են Երևան, որպեսզի Տիգրանն սկսի լրջորեն զբաղվել ջազով: հետագայում Տիգրան Համասյանն իր կրթությունը շարունկում է Ամերիկայում: 

2000 թվականին դեռևս պատանեկան հասակում՝ փառատոններից մեկի ընթացքում Տիգրանի տաղանդը նկատում է ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը, նա այնքան է տպավորվում, որ հաջորդ տարի հրավիրում է համասյանին Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում Տիգրանի ունեցած ելույթներն ունկնդրեցին ժամանակակից ջազի աստղեր Ուեյն Շորտերը, Հերբի Հենկոկը, Ջոն ՄաքԼաֆլինը, Ջո Զավինուլը և ուրիշներ:

 Երաժիշտն իր առաջին՝ «World Passion» ալբոմը ձայնագրվել է Լոս Անջելեսում, այն 2006թ.-ին՝  գարնանը թողարկեց ֆրանսիական “Nocturne Records” ձայնագրման ընկերությունը:

Հայ երիտասարդը նաև ակտիվ հարցազորւյցներ է ունեցել ու բարձրաձայնել է Հայաստանում ու Արցախում կատարվող բոլոր իրադարձությունների մասին: