Պատերազմը ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ու բազմաթիվ հերոսների կյանքեր փրկած ԲԺԻՇԿ ՆԱՐԵԿԸ պատմում է իր բաժին պատերազմի մասին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բժիշկ, վիրաբույժ Նարեկ Ամիրյանը դեռևս մանկուց երազել է բժիշկ դառնալու մասին: Հատկապես 10 տարեկանում, երբ առողջական խնդրի պատճառով հայտնվել է հիվանդանոցում, հասկացել է, թե որքան է գրավում նրան այդ աշխարհը՝ բժիշկ-պացիենտ հարաբերություններից սկսած մինչև վիրահատական գործիքներ և ձեռնոցներ:

Երևանի Պետական համալսարանում սովորելու 2-րդ կուրսում Նարեկը հասկանում է, որ հատուկ հետաքրքրություն ունի վիրաբուժության նկատմամբ, և իր մասնագիտական առաջին քայլերը սկսում է հենց վիրաբուժական բաժանմունքից:

Առաջին վիրահատությունն ավարտելուց հետո Նարեկը ուշաթափվում է՝ հավանաբար լարվածությունից և մեծ պատասխանատվությունից ելնելով: Սկզբում նրան թվում է, որ դա իր մասնագիտական կարիերայի անկումն էր և ավարտը, սակայն հետո հավաքում է իրեն և ավելի վստահ առաջ գնում՝ հաղթահարելով բոլոր տեսակի դժվարությունները:

Նարեկը 44-օրյա պատերազմի լուրն իմանալուն պես հավաքում է իրերը և ուղևորվում շտապօգնության կայան, որտեղից միանգամից բժիշկների հետ գնում են առաջնագիծ: Բժիշկը պատմում է, թե ինչքան մեծ էր հիասթափությունն ու ցավը, երբ հասկանում է, որ ամեն ինչ ավելի քան լուրջ ու ծանր է: Նա նաև նշում է, որ այդ պատերազմը ամենևին իրենց պատկերացրածը չէր…