44-օրյա պատերազմում կյանքեր փրկող ԲԺԻՇԿԸ հիացրել է իր ելույթով. դահլիճը չէր դադարում ծափահարել, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ բժիշկ, վիրաբույժ Նարեկ Ամիրյանը, ով մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և փրկել է հարյուրավոր կյանքեր, բոլորին զարմացրել է իր երաժշտական տաղանդով:

27-ամյա վիրաբույժ-երաժիշտը մասնակցել է ուկրաինական «Ձայնը» նախագծին, և ցույց տվել՝ ինչպես կարելի է լինել լավ բժիշկ և ունենալ հրաշալի ձայն: Նա նաև պատմել է, որ երբեմն նույնիսկ վիրահատությունների ժամանակ է երգում և դրանով կարողանում ավելի հաջող ավարտել այդքան բարդ պրոցեսը:

Պատերազմի ծանր օրերին ևս բժիշկ Նարեկը կանգնած է եղել մեր հերոս տղաների կողքին և եղել է «սպիտակ բանակի» զինվորներից մեկը: Բժիշկի պացիենտներից մեկն ասել է, որ երբ տեսնի Նարեկին բեմում երգելիս իսկույն կապաքինվի: Տեսանյութը՝ ստորև.