«Եթե ես իմանայի, որ օպերատորն ինձ էլ է նկարահանել, այդ կադրը հաստատ չէի դնի ֆիլմում»․ լեգենդար կինգործչի կյանքի պատմությունը

Լեգենդար կինոգործիչ Արտավազդ Փելեշյանի գործունեությունը սկսվել է դեռևս Մոսկայում ուսանելու տարիներից՝ 1963-ից։ Արվեստագետի մասին աշխարհում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնցից հատկապես առանձնանում է 2011թ. կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի ստեղծած «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը։

Արվեստագետը համագործակցել է նաև անվանի կինոռեժիսորների հետ, հանդես է եկել նաև սեփական սցենարներով, որոնցից մեկի հիման վրա Միքայել Վարդանովը բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը, հանրահայտ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում էլ նկարահանվել է Ռևազի կերպարում։

Մի առիթով նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Ռևազի իր դերին: նա պատասխանել է. «Ամեն մարդ իր կյանքում գոնե մի անգամ թունդ սխալվում է, դա էլ իմ սխալն է, որ ուղղել չեմ կարող, ի՞նչ անեմ, արդեն շատ ուշ է»:

Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ կինոհանճար: 1974 թ-ին Արտավազդ Փելեշյանը տպագրել է իր «Տարածական մոնտաժ», 1988-ին «Իմ կինոն» գրքերը, որոնք կինոհանրագիտարանի նշանակություն ունեն: Նրա կինոմտածողությունը, յուրահատուկ մոնտաժը նոր ոճ է ու նոր խոսք: Փելեշյանը ուղղակի ցնցեց կինոաշխարհը:

Գնացքի ուղևորների մեջ հայտնված ռեժիսորին օպերատորը թաքուն նկարահանում է, և սա այն եզակի դեպքն է դառնում, երբ Փելեշյանը «Վերջ» ֆիլմում օգտագործում է նաև իր կադրը: “Եթե ես իմանայի, որ օպերատորն ինձ էլ է նկարահանել, այդ կադրը հաստատ չէի դնի ֆիլմում, բայց քանի որ թաքուն է նկարել, դրա համար էլ որոշեցի օգտագործել այն”,-ասում է Փելեշյանը: