Շոպենի հայազգի աշակերտը կամ լեհաբնակ հայ վիրտուոզը

Լեհական վիրտուոզ դաշնակահար, կոմպոզիտոր և խմբակավար Կարոլ Միկուլին ծնվել է 1819 թ. ներկայիս Ուկրաինայի տարածքում, լեհական հայերի ընտանիքում:

Նրա հայրը՝ հայ վաճառական Հակոբ ֆոն Միկուլին, «Մոլդավիա» հյուրանոցի տնօրենն էր: Ընտանիքն ապրում էր քաղաքի հայկական թաղամասում:

1844-1847 թթ. դաշնակահարը սովորել է Փարիզում, լեգենդար կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի մոտ: Նա կոմպոզիտորի ամենասիրելի աշակերտներից մեկն էր: Կոմպոզիտորը հաստատվել է Լվովում, որտեղ 1985-ից ի վեր գլխավորել է Լվովի կոնսերվատորիան:

Բացի այս ամենից՝ Միկուլին նաև բարերար էր: Շնորհիվ նրա նվիրատվությունների՝ Չեռնովցիում կառուցվեց առաջին հանրային գրադարանը, ինչպես նաև նա կրթաթոշակ էր տրամադրում բազմաթիվ տաղանդավոր գիմնազիստներին: Երաժիշտը գտնում էր տաղանդավոր դաշնակահարների, օգնում էր նրանց ստեղծագործական աստիճանով վեր բարձրանալ և դառնում էր նրանց ուսուցիչն ու հովանավորը:

Լեգենդար հայը մահացել է 1897 թ. մայիսի 21-ին Լվովում: 2019 թ.-ին Չեռնովցիում կայացավ երաժիշտի անունով փողոցի և նրա հուշատախտակի բացումը: Հուշատախտակի պատրաստումն իրականացվել է հայկական համայնքի միջոցներով: