«Ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ»․ 321-րդ տանկի անմահ հերոսները

Հերոս Տիգրանը մեկն էր այն հայորդիներից, որ կյանքը տվեց հայրենիքին։ Նա ապրիլյան պատերազմի մասնակիցներից էր։ «Կյանքով լեցուն, հումորով, տունն ուրախություն բերող էր իմ տղան»,- ասում է հերոսի մասյրը։

Տիգրան Աբգրայանը մասնկուց հաղթողի հոգեբանություն ուներ, ծառայության ժամանակ էլ՝  քաջությամբ և մարտունակությամբ էր աչքի ընկել։ ԼՂՀ տանկային բիաթլոնի մրցույթում էլ զբաղեցրել էր երկրորդ տեղը։

Դեռ փոքրուց սիրում էր մեքենա վարել ու երազել է ամենագնացի մասին։ Սպասում էր բանակից վերադառնար, աշխատեր ու երազանքը իրականացներ։ «Միշտ ասում էր՝ մամ, ես ամեն ինչի տակից դուրս կգամ, դու լավ գիտես, որ ես շուտ հանձնվողներից չեմ: Այդ խոսքերն ինձ հույս էին տալիս, որ կվերադառնա»,- ասում է մայրը։

321-րդ տանկի անմահ հերոսներն էին Բենիամին Եղոյանը, Տիգրան Աբգարյանը և Վլադիմիր Ալիխանյանը։ Երկու օր շարունակ հերոսաբար պայքարել են հակառակորդի դեմ:

«Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի «դուխը» մյուսներին էր փոխանցվել. Նա անընդհատ ուզում  էր առաջ գնալ ու երբ հրաման ստացավ, անմիջապես գործի անցավ: Ադրբեջանական մեկ տանկ ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջան, այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր՝ ասելով, թե մի երկու տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ: Հաջորդ օրը Մոնթեն նորից իր անձնակազմի հետ առաջ է գնում: Իմ ընկերները հետ չեկան… Պատերազմը դաժան բան է»,-պատմում է հերոսների ծառայակից ընկերը: