ՀԱՅԵ՛Ր, ՀՊԱՐՏԱՑԵՔ. տեսեք, թե ինչ մրցանակի է արժանացել վանաձորցի հրշեջ-փրկարարը

Զորիկ Կարենի Պողոսյանը հայ ծանրամարտիկ է, ուժային եռամարտի աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, Գինեսի և Դյուցազնագրքի քառակի ռեկորդակիր, ՀՀ սպորտի վարպետ (2007), միջազգային կարգի սպորտի վարպետ (2021)։

Զորիկ Պողոսյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 1997-2006 թվականներին սովորել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցում։ 1999 թվականից զբաղվել է ծանրամարտով։ 2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2011-2015 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետում։

2012 թվականից առ այսօր աշխատում է Վանաձորի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցում՝ որպես մարզիչ։

2018 թվականից աշխատում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փրկարար:

Օրեր առաջ հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Սա մարզիկի համար թվով 3-րդ ձեռքբերումն է` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո: