Գիտե՞ք` ով է ԽՍՀՄ ամենասիրելի ՀԱՅ ռեժիսորներից մեկը. ՆՐԱ ո՞ր հանրահայտ ֆիլմում թույլ չտվեցին խաղալ մեծանուն ՎԻՍՈՑԿՈՒՄ և ԻՆՉՈՒ՞

Ալբերտ Մկրտչյանըը Սովետի լավագույն հայ ռեժիսորներից մեկն էր: Հենց նրա՝ աննախադեպ հաջողության հասած ֆիլմում գլխավոր դերում պիտի խաղար Վլադիմիր Վիսոցկին, բայց ամեն ինչ պլանավորվածի պես չգնաց:

Ալբերտ Սարգսի Մկրտչյանը (խոսքը սակայն մեծանուն Մհեր Մկրտչյանի եղբոր մասին չէ) ողջ կյանքն աշխատել է Ռուսաստանում՝ «Մոսֆիլմ» ստուդիայում։ Հենց այնտեղ էլ 70-ականների ամենասկզբին երկու դեբյուտանտ ռեժիսորներ՝ Լեոնիդ Պոպովը և Ալբերտ Մկրտչյանը, բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, նկարահանեցին արկածային մի ֆիլմ, որը միայն առաջին երեք տարում կինոթատրոններում դիտեց ավելի քան 40 միլիոն մարդ։ Այո՛, շատ ճիշտ եք, այդ կինոնկարը «Սաննիկովի երկիր»-ն էր։

Սցենարի հետ կապված շատ խնդիրներ առաջացան, որովհետև այն սկզբից դուր չէր եկել ռեժիսորին, բայց կարճ ժամանակ անց այն եկավ իր վերջնական տեսքին: Մնում էր ընտրել դերասաններին։ 

Հենց այդ ժամանակ երիտասարդ ռեժիսորն առաջին անգամ բախվեց արվեստի քաղաքականացմանն ու գաղափարականացմանը, քանզի դերերից երկուսը խաղալու համար հրավիրել էր Վլադիմիր Վիսոցկուն և նրա կնոջը՝ Մարինա Վլադիին։

Ռեժիսորը գնաց ՄՈՍՖԻԼՄ, որ համաձայնեցի բոլոր դերակատարներին. բոլորին թույլ տվեցին, միայն Վիսոցկուն մերժեցին: Ռեժիսորի հարցին, թե որն է խնդիրը , նրան պատասխանեցին. «Իսկ ի՞նչ է, դուք չե՞ք հասկանում»։

Հենց այդ օրերին «թշնամական ձայներից» մեկով՝ «Գերմանական ալիքով» հեռարձակվել էր հաղորդում Վիսոցկու երգերի մասին։ Վիսոցկին ապագա ֆիլմի սցենարը շատ էր հավանել,նույնիսկ երեք երգ էր գրել կինոնկարի համար, խնդրեց գոնե մի քանի օրով հետաձգել նկարահանումները, մինչև կկարողանա համոզել գեղարվեստական խորհրդի անդամներին։ Բայց երեք օր անց հեռագիր ստացվեց. «Նկարեք ում հարմար կգտնեք, համոզել չհաջողվեց»։

Նույնիկս տարիներ անց, չնայաած առաջացած բոլոր դժվարություններին, այս ֆիլմը ֆանտաստիկ հաջողությոններ գրանցեց ու սիրված է մնում մինչ այսօր: