ԱԱԾ թանգարան Հայաստանում․ վայր, որի մասին քչերը գիտեն

Քչերը գիտեն, թե ինչ է պահվում ՀՀ ԱԱԾ թանգարանում։ Այնտեղ մի ամբողջ կյանքի պատմություն կա։ Ցուցափեղկում գերակշռում են Խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյան ամուսինների իրերը։ Այդ իրերի գերակշիռ մասը ամուսիններն իրենք են նվիրել թանգարանին։ Նրանք տարբեր առիթներով միշտ այդտես էին լինում։

Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի ակնոց, որը ոչ մի բանով չի տարբերվում խորհրդային տարիներին օգտագործվող ակնոցներից։ Բայց դա մաիյն  թվում է առաջին հայացքից։Հետախուզության գործի վարպետները կհավաստեն, որ այն ինչ-որ գաղտնիություն է իր մեջ պարունակում։ ԵՎ իրոք չեն սխալվի, ակնոցն ավելի քան 70 տարի առաջ կիրառվել է ռադիոհաղորդագրություններն ընթերցելու համար։

Ցուցափեղկում Վարդանյանների ականջակալներն են, ինչպես նաև մի լուսանկար, որն ավելի խորհրդանշական է։ Դա Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռնուհու հետ Գևորգ Վարդանյանի լուսանկարն է, այն պահին, երբ կինը շնորհակալություն է հայտնում հայ հետախույզին` պապի կյանը փրկելու համար։

1930-1953թթ–ին` ԻԻՀ–ում բնակվելու տարիներին, համրիչը պատկանել է Գևորգ Վարդանյանի հորը` Անդրանիկ Վարդանյանին։ Հայրն այն նվիրել է որդուն ու հարսին` արտերկիր գաղտնի աշխատանքի մեկնելիս ու այն դարձել է ընտանեկան թալիսման։