Նա «ամենաՀԱՅ ուկրաինացի»-ն էր. ո՞վ էր այլազգի այս սպորտսմենը, ով միշտ բարձր էր պահում ՀԱՅԱՍՏԱՆԻ դրոշն ու ՊԱՏԻՎԸ. նրան պիտի ճանաչենք

Իգոր Նովիկով, Ֆաինա Մելնիկ, Սերգեյ Բոնդարենկո, Ալեքսանդր Կովալենկո… Նրանցից ոմանք` Դնեպրի ափերից, ոմանք` Մերձմոսկվայից, ոմանք էլ` Ռուսաստանի Սվերդլովի մարզից։ Նրանք պայքարում էին իրենց համար հայրենիք դարձած Հայաստանի մարզական պատվի համար։ ՈՒ լինելով այլազգի, միշտ բարձ էին պահում Հայաստանի պատիվը:

  • Սերգեյ Նիկոլաևիչ Բոնդարենկո

Ժամանակին ուկրաինացի կինեմատոգրաֆիստները «Արարատի» մասին վավերագրականֆիլմ նկարահանեցին։ Հեղինակները որոշեցին ճշտել, թե որտեղից են ակումբի խաղացողները։ Ճշտեցին. Աբրահամյան եղբայրներն ու Իշտոյանը` Լենինականից, Նորայր Մեսրոպյանը` Ապարանից, Մարգարովն ու Անդրեասյանը` Բաքվից, Երևանը ներկայացված էր «ամենահայ ուկրաինացու»՝ Սերգեյ Բոնդարենկոյի կողմից։

1960-ականներին, երբ Կիևի «Դինամոն» երեք անգամ անընդմեջ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, այսպիսի անեկդոտ էին պատմում. Հայկական ռադիոյին հարցնում են. ինչ է անհրաժեշտ, որպեսզի «Արարատը» հաղթի ԽՍՀՄ առաջնությունում։ Հայկական ռադիոն պատասխանում է. «Որպեսզի թիմում խաղան ՄունթՅԱՆ-ը, ՊորկուՅԱՆ–ն ու ևս 9 կիևՅԱՆցի»։

1973 թվականին«Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, արժանացավ հայրենական ֆուտբոլի գրեթե բոլոր մրցանակներին։ Թիմում խաղում էին ուկրաինացիներ Կովալենկոն, Բոնդարենկոն ու ևս 9 երևանցի։

Կովալենկոն, Նովիկովը, Մելնիկը` բոլորն արդեն մահացել են, սակայն բոլորին դեռ հիշում են։Ոչ միայն սպորտի հետ կապված, այլև ընդհանրապես կյանքի, որում յուրաքանչյուրը սեփական անհատականությունն էրկերտել և ցուցադրում էր իր բնավորությունը։