«Այո՛, արմատներս ՀԱՅԿԱԿԱՆ են, և ինձ համար մեծ պատիվ է լինել ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ». ո՞վ է բրիտանական ամենախոշոր ընկերության ՀԱՅ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Ոչ պատահականորեն ճարմանդների արքա հռչակված հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարարը մի քանի անգամ արդեն եղել է հայրենիքում: խոսքն իհարկե աշխարհռաչակ «Tateossian London» բերդի հայ հիմնադիր Ռոբերտ Թաթեոսյանի մասին է: 

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Արմատներս հայկական են, և ես մեծ հաճույքով ու ինձ համար մեծ պատիվ համարելով եմ Երևան եկել: Ինչ-որ իմաստով` սա վերադարձ է իմ արմատներին, որոնցով ես շատ հպարտանում եմ»: Այս խոսքերը գործարարն ասել է, երբ ժամանել էր Երևան՝ իր մեծածավալ բրենդի մասնաճյուղի բացման արարողությանը մասնակցելու: 

1990 թվականին հիմնադրված «Թաթեոսյան Լոնդոն» ընկերությունը զբաղվում է բարձրակարգ զարդերի դիզայնով եւ արտադրությամբ: Թաթեոսյանն աշխարհում հայտնի է դարձել իր բարձրակարգ ճարմանդներով:

«Մկրտիչ անունով հայ պապս Ադանայից էր, ով Հռիփսիմե տատիկիս հետ պատերազմի ժամանակ տեղափոխվել է Լիբանան, որտեղ եւ ծնվել է հայրս: Մայրս էլ լիբանանաբնակ պաղեստինցի է: Ես ծնվել եմ Քուվեյթում, հետո ապրել Հռոմում: Իսկ հիմա իմ տունը Լոնդոնն է, որտեղ արդեն ապրում եմ 27 տարի: Նշեմ նաեւ, որ հայրս ու պապս մեխանիկներ են եղել»:

Հայկական արմատների մասին խոսելով` Ռոբերտ Թաթեոսյանը հետեւյալն է ասել. «Սա մի բան է, որին ես նոր եմ սկսում ծանոթանալ, մտերմանալ: Ես ուզում եմ նորովի ճանաչել հայրենիքիս գեղեցկությունը»: