«Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին»․ գիտե՞ք, թե ինչ են ասել աշխարհահռչակ դեմքերը Արամ Խաչատրյանի մասին

Արամ Խաչատրյանը համարվում է համաշխարհային դասական։ Նրա մասին պատմություններ ու հիշողություններ ունեն, ոչ միայն մեր Հայ մեծերը, այլ նաև աշխարհահռչակ դեմքերը։ Ահա թե ինչպե՞ս են բնութագրել ՄԵԾ կոմպոզիտորին՝

«Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի,ազգային պատկանելության, նորարարական մտքի և միևնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են»:
Ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչ

«Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի և հաղթանակի ոգին»:
Էռնեստո Չե Գևարա

«Խաչատրյանը երևան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են և շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում այսպես կոչված պլաստիկ երաժշտություն ստեղծել»:
Բալետմայստեր և պարուսույց Յուրի Գրիգարովիչ

«Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ»:
Համաշխարհային ջութակահար Դավիթ Օսյտրախ

«Արամ Խաչատրյանը մշակույթ մտավ հաստատուն «հայցով» ՝ միանգամից և մշտապես դրոշմվելով երաժշտության պատմության մեջ. նա բարձր մասնագիտական ուղեծիր հանեց արևելքի իրական ժողովրդական հարստությունը… Խաչատրյանի ստեղծագործական աշխատանքը իր մեջ է ներառել հայկական ժողովրդական երաժշտության մի հսկայական շերտ։ Դրա ելևէջներից շատերը կոմպոզիտորը այնքան խորն էր ընկալել և վերամարմնավորել, որ դրանք ընկալվում են որպես խաչատրյանական»։ Կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյան