Միջնադարյան այս բերդամրոցը գտնվում է Թուրքիայում. միայն իմանաք՝ ինչպես է ստուգաբանվում բերդամրոցի անվանումը

Խոսքը Զիլքալե կամ Զիլ Քալե միջնադարյան բերդամրոցի մասին է, որը գտնվում է Սևծովյան տարածաշրջանի Ռիզեի մարզում, Չամլըհեմշին (Ներքին Վիժե) ավանի շրջանում Քաջքարից սկիզբ առնող Ֆըրթընա գետի հովտում (Փոթորկոտ հովիտ) և հանդիսանում է պատմական հուշարձան։

Крепость Зилкале в турецкой провинции Ризе привлекает туристов cо всего мира

Այն հավանաբար կառուցվել է 14-15-րդ դարերում, Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, 1130 մ բարձրություն ունեցող ժայռաբլրի վրա, որտեղից երևում է բազմաթիվ հինավուրց կամուրջներով, ջրվեժներով, կտրուկ զառիթափերով և հարուստ բուսականությամբ գետահովիտը։ Ամրոցը կազմված է արտաքին պատերից, միջնապատերից և ներքին դղյակից, որտեղ առկա են նախկին բնակելի շինությունները, ժամատունը և գլխավոր աշտարակը։

Համաձայն բրիտանացի բյուզանդագետ Էնթոնի Բրայերի, ժամատունը հայկական է և կառուցվել է Տրապիզոնի կայսրության ժամանակներում, համշենահայերի կողմից` տեղի իշխան Առաքելի համար: Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակաշրջանում, Զիլքալեն հիմնականում ծառայել է ռազմական նպատակների համար։

Крепость Зилкале в турецкой провинции Ризе привлекает туристов cо всего мира

Զիլքալեի մասին իրենց աշխատություններում տեղեկություններ են հայտնել հայ աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը և պատմաբան Մինաս Բժշկյանը։

Անվանումն ստուգաբանվում է թուրքերեն «զիլ» զանգ, ղողանջ և «քալե» դղյակ, ամրոց բառերով։ Շրջանառվում է նաև անվան պարսկերեն «զիր» ներքին և թուրքերեն «քալե» դղյակ, ամրոց տարբերակը: