Այս հայկական եկեղեցին վրացիները համարում են իրենց սեփականությունը․ լսե՞լ եք Ծուղրուղաշենի եկեղեցու մասին

Ծուղրուղաշենի եկեղեցին գտնվում է Վրաստանի Բոլնիսի շրջանում։

Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1212–1222 թվականներին։ Այն կարմրավուն սրբատաշ տուֆից է, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Թմբուկը և արևելյան ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով։

Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ։ Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ։

Վրացիները եկեղեցու անվանումը կապում են մոնղոլական ծագում ունեցող անվան հետ։ Ըստ վրացիների այն կառուցել է Հասան Արսենի որդին։