«Արշակը անտեսեց մահը ու սեփական կյանքի գնով հետ մղեց թշնամու գրոհը». ճանաչի՛ր ՀԵՐՈՍԻՆ, ով զոհվեց հրադադարից 2 օր առաջ

Մեր լուսավոր տղաներից մեկն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մերուժանի Սահակյանը, ում բոլորս պարտավոր ենք ճանաչել:

Հերոսը ծնվելլ է 2001 թվականին Գեղարքունիքի մարզում, Ծովակ գյուղում: Հերոսը սպասում էր օրվան, երբ պիտի ծառայեր հայրենիքին: Արշակը կիսատ թողեց ուսումը ու 2019 թվականի հուլիսիսն զորակոչվեց բանակ: Վիճակահանության արդյունքում ծառայությունը պիտի անցկացներ Մարտունի 3-ում:

Հերոսը պատերազմի հենց առաջին օրերից առաջնագծում էր ու պայքարում էր հայրենիքի ազատության համար: Արշակը ուղղակի անտեսեց մահը, հայրենիքը վեր դասելով սեփական անձից: Նա կյանքի գնով պահել է դիրքը՝ հետ մղելով թշնամու գրոհը: Ընտանքիը նրա հետ կապը կորցել է նոյեմբերի 7-ին, հրադադարից ընդամենաը 2 օր առաջ:

Փա՛ռք, Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: