«Թվում էր՝ վերջ, բայց հրադադարից հետո ընկերների հետ հայտնվել էին շրջափակման մեջ ու զոհվել նոյեմբերի 27-ին». ճանաչի՛ր ՀԵՐԵՍ Արտաշին, ով 2 ամսվա զինվոր էր

Մեր լույսերից մեկն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Արտաշ Ռուստամի Այվազյանը:

2001 թվականին Այվազյանների ընտանիքում ծնվեց Արտաշը, ով պիտի իր ճակատագիրը հավերժ կապեր հայրենիքի հետ: Արտաշը զորակոչվեց բանակ 2020 թվականի հուլիսին: Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբստիկ պատերազմը: Իսկ Արտաշը հենց առաջին օրերից պայքարում էր հայրենիքի փրկության համար:

Պատերազմը ավարտվեց, ու թվում էր, որ այդ դժոխքը վերջապես ավարտվել է , բայց իրականում մարտական գործողությունները դեռ չէին դադարել: Հրադադարից հետո Արտաշը ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ և զոհվել նոյեմբերի 27-ին:

Փա՛ռք Քեզ, Հերո՛ս, շնորհակալ ենք: