«29 օր շարունակ կռիվ տվեց հանուն հայրենիքի ու զոհվեց Ջրականի թեժ մարտերում». ճանաչի՛ր մեզ կյանք տված ՀԵՐՈՍ լեյտենանտ Ազատին

Մեր լույս տղաները գնացին, որ մենք կարողանք ապրելու իրավունք վաստակել, որ շարունակենք իրանց կիսատ թողած գործը, որ այսուհետև մենք նրա փոխարեն պայքարենք մեր հայրենիքի վաղվա օրվա համար: Այս հոդվածում ուզում ենք հայրենիքի համար կյանքը զոհած ՀԵՐՈՍՆԵՐԻՑ մեկին ևս ճանաչեք:

Հերոս Ազատ Հովհաննիսյանը Հայոց բանակի սպա էր՝ լեյտանանտ: Ծնվել է 1996 թվականին Արարատի մարզի Ազատավան գյուղում: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժական դպրոցում, ապա ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Նա հրաշալի սպա էր ու պատերազմի հենց առաջին օրերից ամենաթեժ կետերում էր ու պայքարում էր հանուն հայրենիքի:

Հերոսը 29 օր շարուանակ կենաց մահու կռիվ է տվել թշնամու դեմ և կյանքը տվել է հայրենիքին հոկտեմբերի 25-ին Ջրականի թեժ մարտերում: