«Երբ Գլենդելում ՀԱՅԵՐ չկային, մեր տանը միայն ՀԱՅԵՐԵՆ էին խոսում». ո՞վ է ԱՄՆ ռազմաօդային ուժերը ղեկավարող ՀԱՅԸ և ինչե՞ր է նա արել ՀԱՅՐԵՆԻՔԻ համար

Հայ ժողովուրդը բազմաթիվ ռազամագետներ, մարշալներ ու ազգային հերոսներ է տվել աշխարհին, բայց նրանցից շատերի մասին մենք չենք էլ հիշում, կամ գուցե չենք էլ լսել:

Հայազգի պաշտոնյան 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը, ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման տարիներին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական և ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ Վաշինգտոն Փոստ օրաթերթի նախագահը։ Խոսքն իհարկե Փոլ Իգնատոսյանի մասին է:

Նա այնքան մեծ հարգանք ու վստահություն էր վայելում, որ նրա անունով կոչվեց ամերիկյան ամենամեծ, գեղեցիկ ու կարևորագույն նշանակություն ունեցող ռազմական նավերից մեկը: 

Փոլը ծնվել է Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում: Այդ ժամանակ հայեր ու հայկական դպրոցներ անգամ չկային Գլենդելում, բայց Իգնատոսյանների տանը միայն հայերեն էին խոսում: Նրանց տանը հաճախ էին հավաքվում անվանի դերասաններ նկարիչներ և գորղներ: Իգնատոսյանը Հարվարդի բիզնես դպրոցում է սովորել:

Իսկ արդեն 24 տարեկանում ԱՄՆ 7-րդ ծովային ռազմավարական կազմում մասնակցել է Ֆիլիպինյան մաշտաբային օդային գործողությանը, որտեղից էլ սկսել է իր ռազմածովային կյանքը: Նրան վսահում ու յուրօրիանակ տեղ էին տալիս: 

Երբ Քենեդին ընտրվեց նախագահ Փոլը դարձավ ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը: Հաջորդ նախագահի կառավարման ժամանակ էլ դարձավ ԱՄՆ ռազաօդային ուժերի ղեկավարը: 

Չնայած Ամերիկայում ունեցած իր փառքին՝ նա երբեք չմոռացավ իր հայրենիքը: 1988թ երկարաշարժի օրերին մեծ օգնություն ցուցաբերեց հայերին: Արդեն թոշակի անցած վետերանը գլխավորում էր հայրենակիցներին օգնություն ցուցաբերող բարեգործական կազմակերպությունը: 

Նա նաև հասցրեց  3 գիրք հրատարակել հայերի ու նրանց պատմության մասին: Նաև ընտանիքով շրջեց ամբողջ Աևմտյան Հայաստանով և այցելեց ՀՀ՝ խոստանալով, որ դա կլինի իր առաջին, բայց ոչ վերջին այցը հայրենի երկիր: