«Ես ՀԱՅ եմ ու այդ մասին երբեք չեմ մոռանում». ո՞վ է Ռուսաստանի կանանց ԹՈՓ-20 ցուցակի ՀԱՅՈՒՀԻն, ով իր «բարձր ձայնով» պայքարում է ՀԱՅԵՐԻ համար

Նա, ում անունը հաճախ է հնչում, ով կայուն կերպով հայտնվում է Ռուսաստանի ամենաազդեցիկ կանանց ԹՈՓ-20 ցուցակում՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա հոլդինգի ու «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, զտարյուն հայ է, ինչի մասին երբեք չի մոռացել: 

Նա իր բարձր ձայնը մշապես բարձրացնում է հայերի իրավունքենրի համար, փորձելով մեծ աշխարհի խուլ ականջների հասցնել իրականությունը, ստիպել գիտակցել անարդուրությունը ու պատժել մեղավորներին:

«Մեծ ողբերգություն է այն, ինչը վերապրել է իմ ժողովուրդը, ինչը վերապրել է իմ ընտանիքը: Մեծ անարդարություն կա այն իրողության մեջ, որ անգամ խոշոր երկրները, որոնք իրենց ժողովրդավար են անվանում, չեն ճանաչել այս փաստը: Իսկ քանի դեռ չարիքը չարիք չի կոչվել, միշտ վտանգ կա, որ այն կկրկնվի»:

«Հարյուր տարի առաջ սպանել են մեծ տատիկիս ընտանիքին: Իր ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին սրախոխող են արել: Իսկ նա ընդամենը հինգ տարեկան էր: Նա փրկվեց, որովհետեւ նրան հասցրեցին գորգի մեջ փաթաթել ու հենել պատին: Թուրքերը նրան ուղղակի չնկատեցին, իսկ նա կանգնած լսում էր, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սրախոխող անում:

Ես ասում եմ, որ ինձ, որպես հայի, ով հիշում է իր նախատատին ու հիշում է այդ բոլոր պատմությունները, անսովոր է գիտակցել, որ կան երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ստացվում է, որ այդ երկրները չեն ճանաչում, որ իմ մեծ տատիկների ու իմ ընտանիքի հետ այդպես են վարվել:

Սա մեծ անարդարություն է և թող իմ բառերը հնչեն բարձր, որ աշխարհի խուլ անաջները լսեն իրականության մասին: