«Ես զտարյուն ՀԱՅ ԵՄ, ու իմ արմատներն իմ հպարտությունն են». ո՞վ է Ֆրանսիայի ջազի ՀԱՅ արքաներից մեկը և ինչպե՞ս նա երգի միջոցով բացահայտեց իր ՀԱՅԿԱԿԱՆ «ես»-ը

Անդրե Մանուկյանը ֆրանսահայ ջազ երաժիշտ է, գործիքավորող, կոմպոզիտոր, դերասան, դաշնակահար, Horn Staff ջազ բրենդի հիմանդիրը և ղեկավարը։ Անդրեն ծնվել է 1957 թվականին Լիոն քաղաքում։ Վեց տարեկանից նա դաշնամուր է նվագել։ 

Հայրը նրան Անդրանիկ էր կոչել՝ ի պատիվ Մանուկյանների ընտանիքի նահապետի, որը հռչակավոր զորավար Անդրանիկի ֆիդայիներից էր։ Բայց նա ավելի լայն ճանաչում ունի իր երկրորդ՝ Անդրե անունով, իսկ նրա երկրպագուներն իրենց սիրելի հեռուստահաղորդավարին մտերմիկ անվանում են Դեդե։ Այս բացառիկ դաշնակահարին ու կոմպոզիտորին թույլ են տվել իր կայուն տեղը զբաղեցնել ֆրանսիական մեդիայում։ 

Նա զտարյուն հայ է՝ զարմանալիորեն առանց տխրության։

Իր հայկական կողմին նա պատահաբար ծանոթացավ ջազի միջոցով. 2007-ը Ֆրանսիայում հայ մշակույթի տարի էր, և շնորհիվ «Nouvelle Star» հեռուստաշոուում ձեռք բերած ճանաչման՝ Մանուկյանը հրավիրվեց հայկական սփյուռքի մասին պատմող մի հեռուստահաղորդման։ Երբ պրոդյուսերը նրան խնդրեց որևէ հայկական բան նվագել, նա ընկավ ծանր դրության մեջ: Սակայն Հայկանուշ տատի սիրած երգերից մեկի հեռավոր հիշողությունը անսպասելիորեն վերակենդանացավ, ու նրան հաջողվեց այդ մեղեդին հանպատրաստից նվագել դաշնամուրի վրա՝ իմպրովիզացիայի ընթացքում ներմուծելով մելամաղձոտ բլյուզի տարրեր։ Վաղուց կորած, բայց անջնջելի մի բան զարթնեց Անդրեի մեջ՝ դառնալով հայկական մեղեդիներից ներշնչված «Ինկալա» ջազ-ալբոմի սկիզբը։

Հայ լինել՝ Անդրեի համար նշանակում է հասկանալ ուրիշներին, լինել հետաքրքրասեր եւ օժտված լինել գոյատևելու ու առաջ շարժվելու անբեկանելի կամքով։ Կարո՞ղ է հայը երջանիկ լինել 21-րդ դարում։ Պատասխանը հստակ է. «Այո՛, բայց պայմանով, որ հաշտվի անցյալի հետ»։

Հայաստանին Անդրեն հանդիպեց ամենալուսավոր ճանապարհներից մեկի՝ երաժշտության միջոցով սւ մինչ այսօր գնում է իր պատմական ՀԱՅԱՍՏԱՆԻ հետքերով: