«Անցյալ տարի յոթ հոգի էին, էս երեքն են մնացել». գիտե՞ք՝ հայ գրողներից ով էր շատ ծխում ու ինչու էր նման բան ասել

«Համո Սահյանը խայտառակ շատ էր ծխում. կպցնում էր մեկը մյուսից: 90-ականների սկզբին արդեն վատառողջ էր, բայց շարունակում էր նույն շնչով ծխել ու հազալ:


Երիտասարդ գրողներից մեկն այցելում է տուն՝ Աղայան փողոց:
-Համո’ Սահակիչ, ախր շատ ես ծխում, ախր վնաս է։
-Հա’, ճիշտ ես ասում:
-Ախր հազում ես, գոնե մի քիչ պակասեցրու:
-Հա’, ճիշտ ես ասում:
Համոն վառում է հերթական սիգարետը ու ջահելին՝ արի էստեղ։ Տանում է պատուհանի մոտ։ Բակում երեք տարեց մարդ՝ սովետի կապույտ ռետուզներով, քայլում են, վազում, մարզանք անում։
-Ըհը, Համո’ Սահակիչ, տեսնու՞մ ես՝ քո տարիքին են, մարդիկ հետևում են առողջությանը:
-Հա’, ճիշտ ես ասում: Անցյալ տարի յոթ հոգի էին, էս երեքն են մնացել։»