Այս ամրոցը գտնվում է Վայոց ձորի մարզւմ. գիտե՞ք՝ ինչ ամրոց է լուսանկարում և ինչպես են այն անվանել տաջիկները

Լուսանկարում 12-14-րդ դարի Էրջիթի ամրոցն է, որը գտնվւմ է Վայոց ձոր մարզի Արփի գյուղի տարածքում: Ամրոցն ունի յուրօրինակ ճարտարապետական կառուցվածք։ Այն երեք կողմերից անմատչելի է և միջնադարյան մարտերի ժամանակ կարևոր նշանակություն է ունեցել։

Ertij Fort1.jpg

Ամրոցի ներսում կան ջրամբարի և բնակարանների մնացորդներ ու ջարդված խաչքարեր։ Պահպանվել է պարսպապատի հիմքը։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում, երբ գյուղում ապրել են տաջիկներ, Քաջբերունու հավաստմամբ բերդն անվանել են «Շիրալի խանի բերդ»։

Բլրաբերդի անմիջապես լանջին «Էրթիջ» գյուղատեղին է, որտեղ պահպանվել են բնակելի տների մնացորդներ։ Հենց այստեղից էլ առաջացել է ամրոցի անվանումը։