«Կուզենայի այնպիսի մի պետություն». գիտե՞ք՝ ինչպիսի պետության մասին էր երազում Համո Սահյանը

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս էր կազմում նաև Հայաստանը։ Ահա, թե ինչպիսի պետության մասին էր երազում պոետը:

«Կուզենայի այնպիսի մի պետություն, որտեղ մարդը մարդավայել ապրի: Իրեն մարդ զգա: Երբեք չստորանա ոչ մեկի առաջ: Էն մի կյանքն է ապրում, էն էլ խաբեություն չլինի: Էդպիսի պետություն է պետք:
Բայց էդ էլ չի լինի: Երբեք իդեալական պետություն չի լինի: Բայց ուժեղ` կարող է: Երկիրը պիտի տեր ունենա: Երկիրը որ տեր ունենա, մարդիկ էլ իրենց տեր կզգան»։