Գիտե՞ք՝ ով է Համո Սահյանի կողքին. պարզենք՝ ինչ են պատմում պոետի մասին նրա հուշերը

Համո Սահյանի մտերիմներից էր Լավրենտ Սարգսյանը, ում տանը Սիսիան գնալիս մշտապես հյուրընկալվել է պոետը: Արթուրը Լավրենտ Սարգսյանի կրտսեր որդին էր: Ձեզ ենք ներկայացնում Արթուրի՝ Համո Սահյանի հետ կապված հուշերից մի հատված:

«Համո Սահյանի հետ մտերմությունից շատ բան է տպավորված իմ մեջ, բայց ամենից շատ հիշում եմ մեր տանը Սահյանի ապուր ուտելը. ի՜նչ հաճույքով էր ուտում ու գովում մորս եփած ճաշերը ...Սահյանը մեր տանը չէր հոգնում, հաճույք էր ստանում, բավականություն էր ստանում: Այդ մեծ տարիքում Սահյանը լավ ընկերություն, բարեկամություն էր անում հորս հետ: Հայրս կարողանում էր մարդկանց մեծարել, շրջապատել հոգատարությամբ, արվեստի, մշակույթի գործիչների ծննդյան օրերը շուքով կազմակերպել, հետները գնալ տեսարժան վայրեր, ամեն օրը տոնի վերածել: Այսպես շատերի հետ, բայց Համո Սահյանի հետ նրա մտերմությունը վերաճել էր իսկական ջերմ բարեկամության: Մեր տանը այդ բարեկամության վկայություն` շատ լուսանկարներ, տեսագրություններ, ձայնագրություններ կան»: