«Ես երբեք չեմ վախեցել իմ ՀԱՅԿԱԿԱՆ ազգանունից ու ինձ բոլորը որպես ՀԱՅ են ճանաչում. ո՞վ է ՀԱՅԱԶԳԻ այս գործարարը, ով սովից փրկել է ողջ ՖՐԱՆՍԻԱՆ

1920 թվականին առաջին անգամ Փարիզում բացվեց նմանը չունեցող ընկերություն, որը փարիզեցիների համար անծանոթ ու անսովոր ուտելիք էր արտադրում՝ խավիար: Իսկ ապրանքանիշը կրում էր Պետրոսյան անունը:

Ընկերությունը շատ կարծ ժամանակում մեծ ծավալների ու հաջողության հասավ. շուտով այն դարձավ ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ աշխարհի ամենապահանջված ու գնված ուտելիքը:

Իսկ ապրանքիանիշի հիմնադիրը հայկական արմատներով Մելքոմ Պետրոսյանն էր, ով մասնագիտությամբ բժիշկ էր, նաև անհատ ձեռներեց: Մեծ Եղեռնի տարիներին ընտանիքի հետ Պետրոսը ստիպված էր եղել գաղթել, սակայն նա չի վախեցել իր հայկական ազգանունից ու այդպես էլ ներկայացել է ողջ աշխարհին: 

Հիտլերյան շրջափակման տարիներին, երբ ֆրանսիացիները սովի էին մատնված, նա, առիթը բաց չթողնելով, հիմնեց իր ընկերությունն ու մատչելի գներով խավիար էր արտադրում: Կարելի է ասել՝ նա փրկեց ֆրանսիացիներին սովից: 

Սկզբնական շրջանում աղի խավիարը դուր չէր գալիս ֆրանսիացիների քիմքին, և Պետրոսյանների խանութի հիմնական գնորդները ռուս էմիգրանտներն էին: Սակայն շուտով սառույցը կոտրվեց, և խավիարը դարձավ ֆրանսիական բարձրաշխարհիկ հասարակության սիրելի կերակրատեսակներից մեկը:

2006թ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած այցի ընթացքում նրան ուղեկցում էին բազմաթիվ գործարարներ, ֆրանսահայ համայնքի անդամներ, այդ թվում նաև Մելքոմ Պետրոսյանի եղբայրը՝ Արեժմեն Պետրոսյանը: Վերջինս նշում է, որ Պետրոսյանները դեռ խորհրդային տարիներին մշտապես ձգտել են օգտակար լինել պատմական հայրենիքին, սակայն, չցանկանալով ներգրավվել քաղաքականության մեջ, դա չեն արել հրապարակայնորեն: Պետրոսյանն ավելացնում է, որ, չնայած այն հանգամանքին, որ ծնվել եւ մեծացել է Ֆրանսիայում, դա չի կարող ստիպել իրեն մոռանալ արմատների մասին:

Այժմ Պետրոսյանների բացած առաջին փոքրիկ խանութը համարվում է Ֆրանսիայի հնագույն մշակութային արժեքներից մեկը: