ՀԱՅԿԱԿԱՆ հսկա բաստուրման՝ ՀԱՅՈՒՀՈՒ ձեռքերով. տիկին Արուսյակը հիացրել է իր բոլոր հետևորդներին, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի բնակչուհի, բլոգեր ՀԱՅՈՒՀԻ Արուսյակ Գալստյանը Instagram-ում և TikTok-ում միլիոնավոր դիտումներ է հավաքել՝ տեսանյութեր նկարահանելով հայկական ուտեստների պատրաստման ընթացքում։

Գալստյանը սոցիալական ցանցերում էջեր է վարում արդեն վեց ամիս։ Այս ընթացքում ընդհանուր առմամբ նրան բաժանորդագրվել է գրեթե 1 միլիոն օգտատեր։ Գալստյանի տեսանյութերը տևում են ոչ ավելի, քան 3 րոպե։ Կինը ճաշ պատրաստելու ընթացքում նաև պարում է ուրախ երաժշտության ներքո։ Ամենահայտնի հոլովակներից մեկում կինը 100 կիլոգրամ տավարի մսից պատրաստում է հայկական բաստուրմա։

Այդ տեսանյութն Instagram-ում ավելի քան 150,000 դիտում ունի։ Արուսյակի մասնակցությամբ տեսանյութերից մեկը TikTok-ում հավաքել է ավելի քան 7 միլիոն դիտում։ Նույն սոցցանցում 3 միլիոն դիտում է հավաքել նրա՝ լավաշից պատրաստված չիփսերի և «կոլոլակի» բաղադրատոմսերը։

«Մեր իսկական հայ կին: Ես սիրում եմ քեզ», «Բրավո: Ի՜նչ ախորժելի տեսք ունի», «Ոսկե ձեռքեր»,- մեկնաբանություններում գրել են նրա հետևորդները։ Ռուսական լրատվամիջոցներն արդեն պարզել են, որ Գալստյանի պատրաստած ուտեստների մեծ չափաբաժինները արագ սպառվում են։